Հայաստանն իր զինանոցում ունի սպառազինության երկու տեսակ, որոնք ավելի շուտ բնորոշ են գերտերություններին՝ կործանիչ ծանր ավիացիան և «Իսկանդեր ՕՄՀՀ»-ն: Նման զինատեսակներով ՀՀ ԶՈՒ-ն կարողանում է հաջողությամբ հակադարձել Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Այս մասին նշել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի, այսօր զինտեխնիկայի ձեռքբերումների ու նոր սպառազինությունների ներդրումը զինված ուժեր նպատակ ունի համակարգային լուծումներ տալ շփման գծի բոլոր հատվածներում առկա խնդիրներին, և այս ուղղությամբ նոր սպառազինությունների ձեռքբերումները լինելու են շարունակական: Բանախոսը փաստել է, որ բանակում նաև իրականացվում են սննդի մատակարարման համակարգի, զինհագուստի որակի բարձրացման գործնական քայլեր, որոնք դրական արձագանքի են արժանացել հանրության տարբեր խմբերի կողմից:
Հովհաննիսյանն իր խոսքում հավելել է, որ նշյալ գործողությունները բխում են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ռազմավարական պլանից և իրենց առջև խնդիր ունեն էականորեն բարձացնել բանակի մարտունակությունը, երկրի ռազմական հզորությունը:
Մանրամասները 24TV-ի տեսանյութում