Մեքսիկայի ամենաբարձր` Պոպոկապետլ (Popocatépetl) հրաբխի վրա տեղի է ունեցել հզոր պայթյուն: Այս մասին հայտարարել է երկրի աղետների կանխարգելման ազգային կենտրոնը:
Պայթյունը գրանցվել է հունվարի 9-ին՝ տեղական ժամանակով 10:04-ին: Դրանից առաջ արձանագրվել է ջրային գոլորշու և հրաբխային գազերի 268 «արտահոսք», ինչպես նաև մեկուկես ժամ՝ հրաբխային ցնցում: Արդյունքում` գրանցվել է 1.4 մագնիտուդ ուժգնությամբ հրաբխային երկրաշարժ:
Մոխրի սյան բարձրությունը կազմել է 3 կմ, իսկ արտանետված նյութը տարածվել է խառնարանից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Մանրամասները՝ Տեսանյութում