ArmLur.am-ը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօրվանից այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ, գործս արել եմ հավեսով ու նվիրումով: Շնորհակալ եմ»: Չնայած այն հանգամանքին, որ Վ. Կարապետյանն իր հեռանալը ներկայացրել է այնպես, կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այնքան էլ այդպես չէ:
Պարզվում է՝ ներկուլիսային լուրջ խնդիրներ են նախորդել այս պաշտոնանկությանը, եւ բանը հասել է այնտեղ, որ վարչապետը SMS-ով հրահանգել է Կարապետյանին դիմում գրել եւ հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառների վերջին կաթիլը եղել է Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձիտեքստը: Նշենք, որ տեքստը վարչապետն ընթերցել է սուֆլյորից, եւԱզատություն ռ/կ հեռարձակած տեսանյութի 09:18-09:24 վայրկյաններին նկատվում է, որ ընթեցման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի շարունակում իր խոսքը, դադար է տալիս: Մեզ հայտնի դարձավ, որ դադարի պատճառը տեքստի կրկնությունն է եղել:
Այսինքն՝ մեկ նախադասությունը տեքստում երկու անգամ է եղել. լավ չի խմբագրվել: Դրանից հետոն. Փաշինյանն իր մոտ է կանչել Վ. Կարապետյանին, նախատել նրան փնթի տեքստիրեն տալու համար եւ հորդորել աչքին չերեւալ:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ խոսնակի ու վարչապետի փոխադարձ դժգոհությունը երկար ժամանակվա պատմություն ունի: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Վլադիմիր Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում միջին մակարդակի որոշգործարարներից աշխատանք է խնդրել՝ ասելով, թե հոգնել է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելուց ու ցանկանում է դուրս գալ:
Մենք շարունակենք փոխադարձ դժգոհությունների թեման՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դժգոհ է եղել Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից այն բանի համար, որխոսնակը չի կարողացել իր գործունեության մեկ տարվա ընթացքում վարչապետի կատարած ահռելի աշխատանքն այնպես մատուցել հանրությանը, որ հասկանալի լինի, թե ինչքան տարբերություններ կան նախկինի ու ներկայի միջեւ: Ըստ Փաշինյանի՝ ֆեյսբուքում կատարված իր գրառմամբ ինքն ավելի շատ քարոզչություն է անում, քան Վ. Կարապետյանն իրողջ լրատվական ռեսուրսներով:
Բացի այդ, վարչապետին մտերիմ մարդիկ հասկացրել են, որ Կարապետյանը իր պաշտոնավարման ժամանակահատվածում այդպես էլ չկարողացավ լրատվական դաշտի հետ նորմալ փոխհարաբերություններ ձեռք բերել, ավելին՝ ինչ-որ բաժանումներ է կատարել, սեւերի ու սպիտակների դասել ԶԼՄ-ներին՝ այդպես թշնամանք ու ագրեսիա առաջացնելով անձամբ Փաշինյանի հանդեպ: Այսինքն՝ փոխանակ բոլոր լրատվամիջոցների հետհավասար աշխատեր, Կարապետյանը թշնամանքի ու ատելության ահռելի չափաբաժին է տարածել: Բացի այդ, Կարապետյանը, ըստ Փաշինյանի շրջապատի, մշտապես ինֆորմացիաներ է դուրս հանել դեպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատ, ինչը անընդունելի է:
Նկատենք, որ չնայած այս փոխադարձ դժգոհություններին եւ պաշտոնականության լուրին, որը հունվարի 7-ից արդեն շրջանառվում էր, Վլադիմիր Կարապետյանը մինչեւվերջին պահը հասցրել է մամուլի խոսնակներին ներքին կարգով հրահանգել աշխատել յուրային լրատվամիջոցների հետուտվել է ԶԼՄ-ների ցանկ, թե իրենքումհետպետք է լավ աշխատեն, որ լրատվամիջոցների հարցերին պատասխանեն, որ լրագրողներին մերժեն: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Վլադիմիր Կարապետյանիկողմից«մերժվածների» ցանկում է եղել, որովհետեւմեր լրատվամիջոցը Կարապետյանի հրահանգներին չի ենթարկվել երբեւէ, կամ նրա «նվագած դուդուկի հնչյունների տակչի պարել»: Շատ խոսնակներ մեզ հետ մասնավոր զրույցներում դժգոհեցին, որԿարապետյանի տրամադրած ցուցակի ձեռքը«կրակն են ընկել»: Նրանք հետհեղափոխական Հայաստանում այդ մեթոդները անցյալի դառը հուշեր էին համարում:
Նշենք նաեւ, որ գրեթե մեկամյա պաշտոնավարման ընթացքում Վլադիմիր Կարապետյանն իր վերահսկողության տակ էր վերցրել նաեւ հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատանքները ուինքն էր միանձնյա թելադրում, թե ովինչպետք է անի, իհարկե, առավել փափուկ ու մեղմ բառապաշարով, քան դա արվում էր Սերժ Սարգսյանի օրոք նախագահականից: Նույնիսկ մի քանի լրատվական կայքերի խմբագրություններից մեզ հայտնեցին, որ զանգահարել եւ զգուշացրել է, թե այս կամ այն տեսանյութը պետք է հեռացվի կայքից, համացանցից՝ մոտավորապես այսպիսի տեքստով՝ «Դուք գիտեք՝ կանեք, թե ոչ, բայց ես ասում եմ՝ հանեք»: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է նման բողոքներ ստացել գործընկերներից…
Իսկ եթե, ընդհանրապես, փորձենք գնահատական տալ Վլադիմիր Կարապետյանի մեկ տարվա աշխատանքին՝ որպես ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, ապա այն կարելի է որակել թերեւս խայտառակություն: Կարապետյանը այս ժամանակահատվածում միայն հասցրել է խնդիրներ ունենալ հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ, բացառապես վերջինս շփվում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ, որոնք էլ իր ուղղորդմամբ էին աշխատում հիմնականում:
Ըստ օդում կախված լուրերի՝ Վլադիրմիր Կարապետյանը նաեւ պալատական խարդավանքների մեծ վարպետ էր, որը կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որոնք իրականում գոյությունչունեն, բայց վերջինիս հաջողվում էր այն մատուցելորպեսբացարձակ ճշմարտություն: Ում հետ վատ հարաբերություններ ուներ, վերագրում էր որպես քոչարյանական (Ռոբերտ Քոչարյանի աջակից) ու դասում թշնամիների շարքին: Եւ, ցավոք սրտի, շատ հաճախ Նիկոլ Փաշինյանը ընկնում էր այդ սուտլուրերի ազդեցության տակ ու թշնամանում շատերի հետ: Նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնց հետ նախկինում Նիկոլ Փաշինյանն ունեցել է փայլուն հարաբերություններ, հիմա թշնամի են դարձել:
Բացի այդ, լուրեր են պտտվում, որ Կարապետյանն արդեն անցել էր որոշ բարձրաստիճան պաշտոնյաների վրա «բոչկա գլորելուն», ինչ-որ ինֆորմացիաներ էր տալիս նրանց մասին վարչապետին: Նրա մշտական թիրախում են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը, իրավապահ համակարգի ղեկավարները, որոնցից շատերին Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել:
Իհարկե, չնայած այս ամենին՝ Վլադիմիր Կարապետյանը կորցրեցիր պաշտոնը, ու երեկ ողջ օրվա ընթացքում Կարապետյանի շրջապատից լուրեր էին հորդում, թե նրան ավելի լավ պաշտոնի է նշանակելու Փաշինյանը: Կլինի, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց փաստ է, որՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շատ երկար մտածի նոր մամուլի խոսնակի ընտրության հարցում, քանի որ նախորդ խոսնակ Արման Եղոյանը, Վլադիմիր Կարապետյանը իսկական պատուհաս էին դարձել լրատվամիջոցների համար: Իսկ խոսնակի գործառույթը առաջին հերթին հենց լրատվամիջոցների հետ աշխատանք է ենթադրում:
Այնպես որ, ի գործ. հույսով սպասենք, որ վարչապետը, ի վերջո, ճիշտ որոշում կկայացնի իր մամուլի խոսնակի նշանակման հարցում եւ կվերականգնի լրագրողների հետ անկաշկանդ շփվելուիրերբեմնիորակները:
Մանրամասները ArmLur.am-ի Տեսանյութում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am