Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր իր պատուհանից նկատել է, որ կառավարության աշխատակիցներից մեկը մեքենայով եկել է, կանգնել, ծխել ու մնացորդը դեն է նետել։
«Ասենք, ես գիտեմ` ինչ կանեմ, բա եթե հիմա ուրիշ քաղաքացի էդ պահին անցնելով տեսնում է, բա ինքը ի՞նչ անի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքը վերաբերում էր նրան, որ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ահազանգելու նման դեպքերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է անեն իրենց համար հնարավորինս հեշտ պայմաններով։
Վարչապետի խոսքերով՝ եթե հիմա որևէ քաղաքացի նման դեպքով ահազանգի ոստիկանություն, ապա նրանք կանչելու են քննության, հարցաքննության և այլն, իսկ դրա փոխարեն քաղաքացիները պետք է կարողանան իրենց հեռախոսներով տեսագրել խախտումն ու ուղարկել իրավապահներին։
Մանրամասները՝ Տեսանյութում