2019 թվականն իսկապես հաջողված տարի էր, և 2018-2019 թվականների ընթացքում, ըստ էության, մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ, ըստ էության, բոլոր խնդիրները և 2020 թվականը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակշրջան դառնա։
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ ամանորյա օրերին և ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի են Երևանի փողոցներում և ընդհանրապես ՀՀ-ում։
«Մյուս տարվա Ամանորի միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել։ Այս տարի մենք պլանավորում ենք Յարխուշտայի փառատոն սկսել ՀՀ-ում»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։