«Ձեր աշխատանքային խնդիրներն ա, գնացեք` լուծեք…». վարչապետ Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահին

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀԴՄ-ներին։ Նրա խոսքով, չնայած նախորդ տարի ավելի շատ ՀԴՄ-ներ են տրամադրվել, սակայն չեն դադարում խոսակցություններն ու ահազանգերն այն մասին, որ կան վայրեր, որտեղ ՀԴՄ-ներ չեն տրամադրվում։

Փաշինյանն առաջարկեց այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորությու ունենա ՀԴՄ չտրամադրելու դեպքում այն տեսանկարահանի, հրապարակի իր սոցիալական ցանցի էջում, եւ դրանից հետո ՊԵԿ աշխատակիցները պետք է զբաղվեն այդ հարցով։ Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձեց իր առարկությունները ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.