«Ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին…». վարչապետ` Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին:

Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել:

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 167 ուղևոր։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է Ուկրաինական ավիաուղիներին և ուղևորվելիս է եղել Կիև։

Այն կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Որպես ավիավթարի նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում 167 ուղևոր ու անձնակազմի 9 անդամ է եղել, նրանք բոլորը մահացել են, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչ Ջաաֆար Զադեն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.