«Սա սոսկ շարքային Ֆեյքի հարց չէ…». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շատ ավելի կարևոր է ստանալ այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ի՞նչ հանգամանքների արդյունքում է ադրբեջանական կայքի ուշադրությունը ՛՛գրավել՛՛ ոմն Դիանա Հարությունյանի կողմից հրապարակված ակնհայտ կեղծ տեղեկատվությունը և տիրաժավորվել ադրբեջանական և իրանական որոշ ԶԼՄ-ների կողմից՝ ակնհայտ քաղաքական հեռահար նպատակներով:

Գրեթե բացառում եմ, որ հնարավոր էր այսպիսի պատահականություն կամ զուգադիպություն լինել, ուստի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից շատ կարևոր է քանդել այս սադրանքի ամբողջական կծիկը:

Սա սոսկ շարքային ՛՛Ֆեյքի՛՛ հարց չէ:

Մենք գործ ունենք չափազանց վտանգավոր խնդրի հետ, որը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.