Ի՞նչ ունեցվածքի է տնօրինում քոչարյանների հարսը՝ երգչուհի Սիրուշոն.

Տարիներ շարունակ ՀՀ-ում իշխանության եկած Քոչարյանի ու նրա ընտանիքի ունեցվածքի մասին տարբեր խոսակցություննր են շրջանառվում: Կան նաև վարկածներ, որ Քոչարյանն ու նրա ընտանիքը միլիարդավոր դոլարների ունեցվածքի է տնօրինում:  Սակայն թե՛ Քոչարյանը և թե՛ վերջինիս ընտանիքի անդամները բազմաթիվ անգամ հերքել են այդ լուրերը: Անմասն չի մնացել նույնիսկ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն:

Երգչուհին , ով ջանասիրաբար շարունակում է պաշտպանել մեղադրյալի աթոռին հայտնված սկեսրայրին, մասնավորպես ասել է.

– Չեմ բնակվում այստեղ, ընդհանրապես չունենք տուն, սեփականություն այստեղ…

Սակայն «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվեցին Մարտի 1-ի գործից որոշ նյութեր, որտեղ հստակ ներկայացված է Քոչարյանների ունեցվածքը:

Քոչարյանի միայն կրտսեր` Լևոն Քոչարյանի անվամբ հաշվառված են Երևանի Աբովյան փողոցի 9-րդ շենքի 10 և 38 բնակարանները, Վազգեն Սարգսյան փողոցի 10-րդ շենքի թիվ 106 և 117 տարածքները։ Լևոն Քոչարյանը նաև հանդիսանում է «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը։ Նրան է պատկանում «Հայաստանի սնոուբորդի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, «Սփեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն։

Լևոն Քոչարյանին են պատկանում Lexus LX 570 մակնիշի 80 ՕՕ 008, Toyota RAV 4 մակնիշի 80 UU 008 և VAZ 2101 16 UO 948 պետհամարանիշների ավտոմեքենաները։

Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրանուշ Քոչարյանի՝ բոլորին հայտնի երգչուհի Սիրուշոյի անվամբ հաշվառված են Երևանի Վազգեն Սարգսյանի փողոցի 10-րդ շենքի թիվ 106 և 117 տարածքները, ինչպես նաև «Սիրուշո Փրադաքշն» ՓԲԸ-ն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.