Ամիսներ ու ավելի քան 1.5 տարի տևած հակաիշխանական՝ հիմնակնում սուտ քարոզից հետո ռևանշիստական թևը, հասկանալով որ այլևս հնար չկա ներկայիս իշխանություններին, ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ վարչապետին վարկաբեկելու համար, հույսները մի բանի վրա են դրել, կամ փչացնել հարևան ու այլ պետություների հետ հարաբերությունները, կամ նույնսիկ ամեն բան անել Արցախում պատերազմական գործողությունները վերսկսելու համար ու հետագայում ամբողջ պատասխանատվությունը գցել ներկայիս իշխանությունների ու վարչապետի վրա։
Ու ամենին էլ զարմանալ պետք չէ, քանի որ Հայաստանում իրենց զավթած իշխանությունը կորցրած որոշ անհայրենիք ուժեր ու անձինք՝ գործած հանցանքների համար դատարանի առջև պատասխան չտալու համար ընդունակ են ամեն բանի՝ այդ թվում նաև ոտատակ տալու ազգի, երկրի, հայրենիքի ու պետության շահը, անգամ եթե դա կլինի հայրենիքի սահմանը պահող մեր զինվորների կյանքի գնով, քանզի էս տեսակ մարդկանց համար չկա որևէ սրբություն բացի սեփական շահից:
Եթե հեղափոխության օրերին ավելի քան կես միլիոն ժողովուրդ հավաքվեց միայն Հանրապետության հրապարակում՝ կանգնելով հեղափոխության առաջնորդի կողքին, ապա շատ ավելի մեծ թվով հայրենակիցներ զենքը ձեռքներին կկանգնեմ այսօրվա իշխանություների ու իրենց ընտրած լեգիտիմ վարչապետի կողքին, եթե Աստված չանի Արցախում վերսկսվեն ռազմական գործողությունները, իսկ նախկինները հետ վերադարձի շանս ու հնարավորություն այլևս չունեն…
Մանրամասները՝ տեսանյութում