Լեւոն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ տարածած տեսանյութին` «ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր հրապարակող և տարածող ֆեյսբուքյան օգտատիրոջը» հայտնաբերելու մասին:
«Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության(altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։
P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեն»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։
Տեսանյութում ձերբակալված անձը, որի դեմքը չի երեւում, իսկ ձայնը փոխված է ասում է, որ ինքը ընդդիմադիր է եւ ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:
Նշենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։
Մանրամասները՝ Տեսանյութում