Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ժամեր առաջ ԱԱԾ-ի՝ ազգային անտանգությունը վտանգող գրառումն անող օգտատիրոջ բացահայտմանը:
Գրառման մեջ ասվում է.
Ու էսքանից հետո որոշ տկարամիտներ դեռ պահանջում են ազատ արձակել գլխավոր մեղադրյալին:
Հետաքրքիր կլիներ տեսնել այն արվեստագետների ու իրենց ժողովրդական արտիստ համարող ԵՐԳՉԻՍՏների դեմքը, երբ պարզ դարձավ, որ օրեր առաջ իրենց պաշտպանած` ՀՀ-ում իշխանությունը զավթած նախագահ կոչվածը հակապետական ու հակազագային դավեր է հյուսում:
Բնականաբար նպատակը մեկն է՝ ամեն գնով խուսափել դատարանի առջև գործած հանցանքների համար պատասխանատվությունից:
Բանակը սեփական ժողովրդի դեմ հանելուց, մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդի սպանդը կազմակերպելուց, հակազգային ու հակապետական գործունեություն ծավալելուց բացի էլ ի՞նչ պետք է անի անհայրենիք գլխավոր մեղադրյալը, որպեսզի ոմանց ժանգոտած ուղեղին հասնի, որ վերջինս չարիք է Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար…
Միայն մի բան թող ականջներին օղ անեն, որ հակազգային ու հակապետական գործունեություն ծավալելու արդյունքում բոլորն էլ կարժանան Դինուլի ճակատագրին…
Մանրամասները՝ Տեսանյութում