ԱԻՆ-ը զգուշացնում է. մառախուղ, մերկասառույց․․․ ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղառկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com