ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ այսօր` հունվարի 5-ին, անակնկալ կերպով միացել է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը բարձրացող արշավախմբին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երթը նվիրում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, չնայած, որ իրենք դեռ նախորդ տարվանից էին պլանավորել այս արշավը:
Արշավախմբի ղեկավար Տիգրան Շահբազյանը էլ ասաց, որ մեկ ժամից քիչ ժամանակ է մնացել Արտանիշ լեռան գագաթ հասնելու համար:
Մանրամասները՝ Տեսանյութում