Նոր մանրամասներ. «այդ անձը նեղացնում էր բոլոր աղջիկներին, հայհոյախառն բառերով…».

Ինչպես արդեն հայտնի է, դերասան Հովհաննես Ազոյանն այսօր ծեծի է ենթարկվել 31-ամյա տղամարդու կողմից։ Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկողը Լեւոն Ղարիբյանն է։

Վերջինիս եղբայրը՝ Կոնստանտին Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այդ մասին։ Նա պատասխանելով իր գրառման մեկնաբանություններին, ասել է, թե հպարտանում է եղբոր այդ արարքով։

Այնուհետև Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:

«և մոռացա ասել, որ նման դեպքերում անպայման պետք է դիմել ոստիկանություն…. դա է միակ ճանապարհը քաղաքակիրթ հասարակություն և զարգացած պետություն ունենալու»,- նշել է դերասանը իր ֆեյսբուքյան էժի ուղիղ եթերում

Մանրամասները՝  Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.