Վարկանիշը կազմելիս մասնագետները հաշվի են առել բազմաթիվ չափանիշներ՝ ավիավթարների քանակից մինչեւ փոխադրողներին պատկանող ինքնաթիռների շահագործման ժամկետը:
Աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների ցուցակը գլխավորել Է ավստրալական «Qantas»-ը։ Այս մասին ասվում է AirlineRatings.com պորտալի հաղորդագրության մեջ:
Այս վարկանիշը կազմելիս փորձագետները հաշվի են առել գործոնների մեծ շարք, այդ թվում ՝ ավիաընկերության հետ կապված վթարների եւ լուրջ միջադեպերի մասին տվյալները, ինքնաթիռների շահագործման ժամկետը, շահութաբերությունը եւ այլն:
«Qantas»-ը ընտրելով որպես աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերություն՝ մասնագետները նշել են, որ այն, որպես աշխարհում ամենահին մշտապես գործող ավիաընկերություն, իր 99-ամյա պատմության ընթացքում իսկապես զարմանալի ռեկորդներ է սահմանել շահագործման եւ անվտանգության ոլորտում: Այսպես, «Qantas»-ը աերոնավիգացիոն համակարգի մշակման, արբանյակային նավիգացիոն համակարգերի (Global Navigation Satellite Systems, GNSS) օգտագործմամբ ավտոմատ վայրէջքի համակարգի եւ ինքնաթիռի եւ անձնակազմի աշխատանքին հետեւելու համար նախատեսված ռեգիստրի առաջատարն է:
«Qantas»-ը իրական ժամանակում հետեւում է իր պարկի ինքնաթիռների շարժիչների աշխատանքին արբանյակային կապի միջոցով: Այս ավիաընկերությունները թույլ են տալիս անսարքություններ հայտնաբերել, մինչեւ որ դրանք լուրջ խնդիրներ առաջացնեն օդային նավի հետ:
Նշենք, որ «Qantas»-ից բացի ամենաանվտանգ ավիափոխադրողների հնգյակում են Նոր Զելանդիայի «Air New Zealand» ընկերությունը, Թայվանական «EVA Air»-ը, «Qatar Airways» եւ «Singapore Airlines»:
Քսանյակում են հայտնվել նաեւ այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են «Emirates», «Alaska Airlines», «Cathay Pacific Airways», «Virgin Australia», «Hawaiian Airlines», «Virgin Atlantic Airlines», «TAP Portugal», «SAS», «Royal Jordanian», «Swiss»,« Finnair», «Lufthansa», «Aer Lingus» և «KLM».