Նոր հիթ համացանցում. «Դե վարչապետը պտի էշով գործի գնա…».

ամացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ներկայացված են 2019 թվականի ամենատպաավորիչ ու հումորյին քաղաքակաան մեկնաբանությունները, հայտարարություններն ու կադրերը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին իր ծռայողական մեքեանյից հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց.

«Այսօրվա լրատվական դաշտում փորձ է արվում մեզ հանրապետականացնել: Փորձում են ասել, որ տեսեք՝ ոչ մի տարբերություն չկա. այս իշխանությունը նույնպիսին է, ինչպիսին նախորդ հանրապետական իշխանությունը:

Ընդ որում, սրա համար բերում են անհերքելի փաստարկներ. ինչո՞ւ անհերքելի, որովհետև ասում են տեսեք՝ հանրապետականները նույնպես մի քիթ, երկու ականջ, մի բերան ունեին, այս իշխանությունը նույպես: Նույն է՝ ոչ մի տարբերություն:

Վարչապետը հեծանիվ է քշում, ասում են՝ ի՜նչ խայտառակություն է, վարչապետը հեծանիվ է քշում…հետո էլ՝ պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետն ուղղաթիռով տեղ է գնում, բա էշո՞վ պետք է գնար»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանն ընդգծելով. «Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդին չի թալանում, իսկ մնացածը տեխնիկայի խնդիր է և ժամանակի:

Հայաստանի իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը և արտոնությունը: Ես էլի եմ ասել՝ եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու»:

Մանրամասները  NEWS AM -ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site