Ինչպես արդեն նշել ենք ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում ՇՄ երեք խոշորացված համայնքներում՝ Ախուրյանում, Անիում և Մարմաշենում:
ԳԱԼԱ-ն կուտակումների, ընտրողներին ուղղորդելու դեպքերի վերաբերյալ ահազանգեր է ստացել Ախուրյան համայնքից, որտեղ գործող ընտրատեղամասերի դիմաց, ինչպես փոխանցում են ահազանգողները, ակտիվ աշխատում են ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանի և ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանի կողմնակիցները:
Խնդիրը կայանում է նրանում, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար հիմնական պայքարն հենց այս երկու թեկնածուների միջև է: Ախուրյան համայնքի նախկին ղեկավար, դաշնակցական Արծրունի Իգիթյանը սակայն մեզ հետ զրույցում նշեց, թե իր կողմնակիցները որեվէ մեկին չեն ուղղորդում և որ ընտրատեղամասերի դիմաց ստեղծված ակտիվության հետ իրենք կապ չունեն:
Ճիշտ է դրսում ինչ-որ անձինք ակտիվ աշխատանքներ են տանում, բայց ինքը տեղյակ չէ, թե ովքեր են: Նշենք, որ ահազնագեր կան նաև Ձորակապ, Սառնաղբյուր համայնքներից: Հատկապես Սառնաղբյուր գյուղում ընտրողները բավականին ակտիվ են, տեղամասում կուտակումներ են:
Ճամբարակի 20/29 ընտրատեղամասից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ այստեղ լարված վիճակ է ստեղծվել: Պատճառը քաղաքացիներին օգնելու դեպքերի պարբերաբար շատանալն է եղել: Հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանը
հայտարարել է, որ օգնելու դեպքերը հիմնականում տեղին-անտեղին են: Համայնքի ղեկավարի թեկնածու Վազգեն Ադամյանի վստահված անձ Թարխամ Խեչոյանը վիճաբանության բռնվեց մյուս անդամների հետ: Մանրամասները` տեսանյութում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am