Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ համեմատակաան զուգահեռներ են անցակացվում Սերժ Սարգսյանի և ներկայիս վարչապետ և Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև:
Հիշեցնենք, որ Ամանորին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Տավուշի մարզում է. զինվորական հագուստով շրջում են և նվերներ բաժանում մարզի բնակիչներին, սելֆիներ անում երրեխաների հետ, ծանոթանում նաև բնակիչների խնդիրներին։
«Ի՞նչ ես ուզել Ձմեռ պապիկից», — երեխաներից մեկից հետաքրքրվեց վարչապետը: Երեխան էլ ասաց. — «Գրել եմ՝ ինչ ուզում ես, բեր»:
Սոցիալական հարցերը մարզում լրջագույնն են, ու շատերը վարչապետից գալիք տարուց հենց կենսակերպի բարելավում էին խնդրում։ «Ձեր թոշակները դուք պետք է բարձրացնեք», — Փաշինյանի պատասխանն էր մի գյուղացու, որը դժգոհեց, թե հունվարի 1-ից բարձրացող կենսաթոշակը, այդուհանդերձ, շատ քիչ է նորմալ ապրելու համար։
Տեսանյութը՝ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան էջից: