«Եթե որոշ մարդիկ «խոզ» են,Նիկոլն ի՞նչ կապ ունի…».Արսեն Սարգսյանի պատասխանը` Սոնա Աղեկյանին

Ֆեյսբուքյան իր էջում  Արսեն Սարգսյանը պատասխանել է  Սոնա Աղեկյանի գրառմանը.

Սոնա Աղեկյանը գրել է թե բա «Նիկո՞լ, սրանց համար էիր գոռում դուխով».
Լսե՛ք, եթե մի քանի հոգի իրանց տան պատկերն են ցույց տալի, ու եթե նման փնթիները էթիկա ու մաքրություն չգիտեն ի՞նչ է, կամ ինչ լինում է «անդհատ հա Նիկոլ Նիկոլ...» ։

Դե՛ հերիք եղավ բոլ եղավ, «ինչ լինի հա Նիկոլ, զզվացրիք թողեցիք արդեն», եթե չեք կարում մի լավ բան անել, ուրեմ լռե՛ք, ու էլ չփորեք ինչ լինի Նիկոլի անունը հոլովեք։

Զարմանում եմ, մարդ ինչքան կարա փոքրոգի լինի,որ իրեն թույլ տա նման բաներ։ Եթե որոշ մարդիկ «խոզ» են, Նիկոլն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Վերջ տվեք,ամոթ է,նախանձն ու չարությունն էլ չափ ունեն։

 

Հիշեցնենք, որ  «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Նիկո՞լ, սրանց համար էիր գոռում դուխով,
     Սրանց համար չհնչեցրի՞ր մեր օրհներգը,

 

 

    Նիկո՛լ, գիտես, որ հիմա դու լրագրող չես, այլ` Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազնիվ խոսք, հավատա:
     Հ.Գ. Անմեղության կանխավարկած չկա էս դեպքում, կհանդիպենք դեմ առ դեմ...»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.