Ռոբերտ Քոչարյանի աջակիցները գնացել են ԱԱԾ՝ շնորհավորելու նրան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները գնացել են ԱԱԾ՝ շնորհավորելու նրան եւ Արմեն Թավադյանին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ հունվարի 1-ին, գնացել են ԱԱԾ մեկուսարանի մոտ՝ շնորհավորելու կալանքի տակ գտնվող 2-րդ նախագահին եւ 5-րդ ալիքի սեփանակատեր Արմեն Թավադյանի Ամանորը:

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջը ֆեյսբուքում հրապարակել է լուսանկար միջոցառումից. «Գիտակից մարդիկ ամենուր Ձեր կողքին են պարոն ՆԱԽԱԳԱՀ»:

Հիշեցնենք, որ Քոչարյանն ուղերձ է հղել իր աջակիցներին, հայտարարել, որ սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ նրա որդին՝ Լևոն Քոչարյանը` ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի ուղերձը, որում նման դիտարկում կար։Քոչարյանը նշել է, որ ցավով է այսպիսի զուգահեռներ տանում, սակայն դա է ճշմարտությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site