Տիկի՛ն Մնացականյան, մշակույթի գործիչների անունից տարածվեց հայտարարություն, որով նրանք պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու ազատ արձակել նրան։ Այնուհետև այդ գործիչներից ոմանք հրաժարվեցին, որ նման հայտարարության տակ ստորագրել են։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է կատարվում։
— Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչպե՛ս են նրանց դիմել։ Ես չեմ կարող ասել՝ ինչպես են կապվել նրանց հետ՝ հեռախոսո՞վ, թե՞ այլ մեթոդ են գործի դրել, ինչպես է կատարվել այդ ամենը։
— Դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ նրանց զանգել ու հարցրել են՝ դեմ կլինե՞ք, եթե Քոչարյանը Ամանորն անցկացնի տանը՝ թոռների հետ։ Նրանցից ոմանք էլ, մարդասիրությունից ելնելով, ասել են, որ դեմ չեն լինի։
— Վայ, իհարկե, այնտեղ մարդիկ կլինեն, որ կասեն՝ հա, թող Նոր տարին անցկացնի տանը։ Ես պարզապես չգիտեմ, թե այդ մարդկանց ինչպես են դիմել, որովհետև այնտեղ մարդիկ կային, ովքեր դա չէին անի։ Ես այստեղ մի վատ միտում եմ տեսնում, որ մշակույթի գործիչներին, մարդկանց, մեր ընկերներին մեր դեմ են հանում, հիմա էլ մեզ են պառակտում։ Բնական է, որ ինձ երբեք չեն զանգի, այդպիսի բան չեն ասի, բայց եթե նրանց զանգել են, ես չգիտեմ՝ ի՛նչ հարց են տվել, ինչպե՛ս են ձևակերպել այդ հարցը։ Նրանք ստորագրություն չեն դրել։ Նրանց թվում իմ լավ ընկերներն են, շատ լավ մասնագետներ կան, այսպես թացը չորին խառնել չի կարելի։ Հիմա էլ մե՞զ են պառակտում, ինչ են անում։ Եվ սա, իհարկե, Քոչարյանի թիմն է անում։ Ամեն դեպքում ես հակված չեմ մտածելու, որ այնտեղից շատ-շատերը ստորագրել ու համաձայնություն են տվել։
— Ինչո՞ւ են այս փուլում որոշել օգտագործել մշակույթի գործիչներին։
— Մարդկանց փչացնել, անունը վարկաբեկել՝ դա նրանց` Քոչարյանի թիմի, գործելաոճն է։ Չէ՞ որ այդ ցուցակում շատ մարդիկ կան, որոնց ժողովուրդը սիրում է, որոնք հեղինակություն ունեն։ Մարդիկ սկսում են հիասթափվել, նրանք ասում են՝ ո՞նց, այսինքն՝ այդ մարդիկ մեզ հե՞տ չեն։ Չէ՛, այդ մարդիկ ձեզ հետ են, մի՛ մտածեք։
Մանրամասները Տեսանյութում