«Եռանդ, հոգու ջերմություն, անսպառ սեր և մեծ հարգանք...». Արսեն Սարգսյանի՝ Ամանորյա Ուղերձը

Լրագրող-Իրավաբան Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է 2019 թվականը` հաղթանակած և մեծ ձեռքբերումների ևս մեկ տարի: Ինչու՞ հաղթանակած , որովհետև այս ժամանակահատվածում պարզ դարձավ թե որքան ենք գնահատում և պահպանում «Թավշյա Հեղափոխության» ձեռք բերված մեր արժեքները: Կարևորագույն ու մեծ արժեքը դա անդավաճան մնալն էր, և այո, մենք դա կարող ենք արձանագրել, որ հաղթահարեցինք և անկախ մանր մունր քարերի` ժողովրդիս կատարած հաղթանակին խոչընդոտ հանդիսանալուն ոչինչ չստացվեց, քանի որ մեր մեջ Հայի լավ տեսակն ավելի Հզոր է: Ամփոփելով այս տարին, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մտերիմներին, հարազատներին, ընկերներին, ծանոթ և անծանոթներին: Թող 2020 թվականը հայ օջախներին երջանկություն ու ապահովություն պարգևի, բերկրանք ապրի մանկան ճիչով և թող խաղաղվի մայրերի երջանկությամբ:

Թող 2020-ը նոր հարցեր տալու ու պատասխաններ փնտրելու համար անհրաժեշտ գիտելիքներ պարգևի: Երկրի ապագան ամենից առավել կախված է հենց երեխաների կրթությունից, մեր վաղվա հպարտ քաղաքացուց, արարելու նրա կամքից և ունակությունից: 2019-ը զինվորագրեց մեր տասնյակ հազարավոր զավակներին, մեր զավակների բազկի ուժին ու կարգապահությանը, մտքի զորությանը և աչալրջությանը հենված անխաղտ պահեց սահմաններն ու անվտանգ մեր Հայրենիքը:
Թող գալիք տարում ոչ մի մոր աչքերին արցունքներ չլինեն, ողջ ու առողջ տուն վերադառնան բոլոր զինվորները:

Սիրելի՛ բարեկամներ,
մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և հույզերով, զարգացման մեծ ակնկալիքներով, մեծ են ակնկալիքներն ու սպասումները նոր իշխանություններից: Եռանդ, հոգու ջերմություն, անսպառ սեր և մեծ հարգանք:
Շնորհավորում Համայն աշխարհասփյուռ աշխարհի իմ Հայ ազգիս Ամանորը և Սուրբ Ծնունդը:
Հարգանքներով՝ լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.