Սոնա Շահգելդյանի ԱՊՏԱԿԸ 60 աստղերին…

«Դիմում եմ բոլոր լրատվականներին,հանձինս BlogNews.am-ին, ես միշտ կանգնած եմ եղել իմ ժողովրդի կողքին ի տարբերություն Ձեզ և Ձեր կայքի ես վայելում եմ ժողովրդի սերն ու հարգանքը նաև շատ-շատ մարդկանց ովքեր վաճառում կամ վաճառվում են նախկին կարավարությանը, ես չեմ վաճառվում և չեմ վաճառում իմ Հայրենիքը ,դա իմ տեսակը չէ որ վաճառեմ անձս կամ Հայրենիքս :

Այո, ես ինչ անում եմ,անում եմ ժողովրդի համար :Այո, ես կանգնած եմ եղել թավշյա հեղափոխության կողքին որի համար հպարտ եմ, որ իմ մասնակցությունս եմ ունեցել այդ օրերին այնտեղ լինելով,որտեղ իմ Հայ ժողովուրդն էր:

Չեմ վախեցել շատերի պես, որ կկորցնեմ աշխատանքս,շատերի պես չեմ հայտնվել այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ ավարտված էր, և չեմ քծնել, որ ինչ-որ բանի ակնկալիք ունենամ:

Հարկ եղած դեպքում նորից պատրաստ եմ կանգնեմ իմ ժողովրդի կողքին, բայց հույս ունեմ, որ նման բան չի կրկնվի քանի, որ ունենք լիգիտիմ իշխանություն, ովքեր անվեհապահորեն ծառայում են Հայաստանի Հանրապետությանը,որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.