Ամանորին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Տավուշի մարզում է. զինվորական հագուստով շրջում են և նվերներ բաժանում մարզի բնակիչներին, սելֆիներ անում երրեխաների հետ, ծանոթանում նաև բնակիչների խնդիրներին։
«Ի՞նչ ես ուզել Ձմեռ պապիկից», — երեխաներից մեկից հետաքրքրվեց վարչապետը: Երեխան էլ ասաց. — «Գրել եմ՝ ինչ ուզում ես, բեր»:
Սոցիալական հարցերը մարզում լրջագույնն են, ու շատերը վարչապետից գալիք տարուց հենց կենսակերպի բարելավում էին խնդրում։ «Ձեր թոշակները դուք պետք է բարձրացնեք», — Փաշինյանի պատասխանն էր մի գյուղացու, որը դժգոհեց, թե հունվարի 1-ից բարձրացող կենսաթոշակը, այդուհանդերձ, շատ քիչ է նորմալ ապրելու համար։
«Խանութից առևտուր եք անում, վերջում ասում եք՝ ՀԴՄ-ն պետք չէ, այ դրա համար էլ քիչ է: Այ որ մտնեք, ՀԴՄ կտրոն ուզեք, ամեն առևտուր անելիս պահանջեք ՀԴՄ կտրոն, անորակ գործ անողին ասեք՝ անորակ գործ մի արա, վզները հաստացնող պաշտոնյաներին չգնաք, քվեարկեք, տենց չի լինի», — վարչապետի հորդորն էր գյուղացիներին։
Տավուշ կատարած այցի շրջանակում վարչապետն այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ այցելեց նաև զորամասերից մեկը՝ տեղեկանալով, որ այստեղ երեկվանից անցել են սննդի կազմակերպման նոր համակարգի:
Վարչապետի խոսքով՝ մյուս տարվանից բոլոր զորամասերում կգործի այս նոր համակարգը. — «Նախատեսում ենք, որ այս ողջ պրոցեսը տեղի ունենա կապիտալ նորոգումով, այսինքն՝ տարածքը նույնպես պետք է նորոգվի, բայց այս փուլում, որպեսզի մենք հասցնենք պրոցեսը, մյուս տարի ավարտին հասնենք զուտ սննդի կազմակերպման, հիմա չենք սպասում, որ կապիտալ նորոգվի, մյուս տարի արդեն կապիտալ նորոգում տեղի կունենա», — նկատեց նա:
Մանրամասները՝ Տեսանյութում