«Արդեն մեկ տարի է, քննադատում եմ, վարչապետին էլ եմ նամակ գրել, բայց տեսնում եմ, որ այս մոտեցումը չի բուժում մեր իրականությունը, ուրեմն պետք չի շարունակել,- ասում է դերասան Սարգիս Գրիգորյանը «Ժամադադար» հաղորդաշարի եթերում,- մարդկանց մեկը մյուսի նկատմամբ ունեցած ատելությունն է ինձ մտահոգում։ Այդ ատելությունը թիվ մեկ սպառնալիք է և՛ իշխանության համար, և՛ ընդդիմության։ Այն, ինչը որ չի ստացվում հեղափոխությունից հետո, պատճառն այդ ատելությունն է, քաոսն է։
Չարությունը չարություն է ծնելու, առճակատումն առճակատում է բերելու։ Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխվի, մենք պիտի ուրիշ ձև ապրենք։ Ուզում ես սեր լինի, նախ դու սիրի։ Ի՞նչ ենք արել, էն էլ է հայ, էն էլ է հայ, էն էլ է սիրում հայրենիքը, էն էլ, երկուսն ուզում են, որ լավ լինի»։
Զրույցում դերասանն անդրադարձել է նաև ստեղծագործական ճանապարհին՝ բեմից մինչև սերիալներ։
«Ամուսնանում էի, փող չունեի, ստիպված ընդունեցի սերիալում նկարահանվելու առաջարկը։ Բայց որոշել եմ այլևս սերալներում չնկարահանվել»։
Սարգիս Գրիգորյանը պատմել է նաև, թե ինչ նոր գեղարվեստական ֆիլմում է նկարարհանվել, որը շուտով կլինի էկրանին, ինչպես նաև այն, թե ինչպես է պատրաստվում վերադառնալ բեմ։
Մանրամասները 24news.am-ի Տեսանյութում