«Խոսքս ուղղում եմ էն չափից դուրս հարուստներին…». Արսեն Սարգսյան

Լրագրող- իրավաբան Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Հասկացանք Նոր տարի է ու պետք ա պատրաստվել, բայց ոչ անկուշտի նման։ Ժողովուրդ ջան հավատացեք Դեկտեմբերի 31-ից հետո էլ կյանք կա. Դիմավորեք փոքրիկ սեղանով, բայց ջերմ սրտով։ Խոսքս ուղղում եմ էն չափից դուրս հարուստներին, ոնց էլ չլինի գոնե մեկը կկարդա... Ո՞ւմ եք զարմացնում կամ ո՞ւմ եք ապցուցում, որ դուք Նոր տարին դիմավորել եք խոզի բդով կամ չգիտեմ ինչերով ....

Դո՞ւք ապրում եք ուտելու համար, թե՞ ուտում եք ապրելու համար տարբերությունը շատ մեծա...կամ էտքան,որ լցնում եք ձեր սառնարաները գոնե մի պահ էլ մտածեք էն դրսի հաց հավաքողների մասին, գիտեք չէ իրենք էլ են ուզում լավ ուտելիքներ ուտեն... էն ինչը դուք թափում եք անկուշտության պատճառով նրանք դրա մասին երազում են...
Թող գալիք տարին ՄԱՐԴՈՒ տարի լինի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.