ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- գրել է նա:
Մանրամասները Տեսանյութում