Ո՞ր համայնքներում է ձյուն տեղում․ ԱԻՆ հայտարարությունը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝  ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.