Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում՝ անհայտ հանգամանքներում այրվել է արհեստական տոնածառը

SHAMSHYSNA.com-ի տեղեկություններով Քիչ առաջ Երևանի Հյուսիսային պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում այրվել է արհեստական տոնածառը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։Հրշեջները մարել են կրակը, սակայն տոնածառն ամբողջությամբ վերածվել է մոխրի։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տոնածառը պատկանում է «Ապաչի» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ըններությանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ SHAMSHYSNA.com-ի ընթերցողի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.