Ինչպես են բերման ենթարկում տաքսու վարորդին ծեծի ենթարկած ՅԱՇԻԿԻ վարորդին

Համացանցում տեսանյութ էր հայտնվել, ըստ որի՝ Պռոշյան փողոցում, 010 OD 10 համարանիշով  մեքենայի վարորդը հարվածում է տաքսու հետնամասին, ապա իջնում ու սկսում է ծեծել վթարի ենթարկված տաքսու տարեց վարորդին։

Հարվածների արդյունքում տարեց մարդն ընկնում է գետնին, իսկ վարորդը շարունակում է հարվածներ հասցնել ոտքերով։

Միջադեպը դադարում է, երբ միջամտում են անցորդները։

Ոստիկանությունը հայտնաբերել ու բերման է ենթարկել վերոնշյալ վարորդին:

Մանրամասները՝ ՀՀ Ոստիկանության հրապարակած տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.