«Միթե դո՞ւ հայր չունես, հորդ էդպե՞ս կծեծես…». Արսեն Սարգսյանի կոշտ՝ արձագանքը

Լրագրող- իրավաբան Արսեն Սարգսյանը կոշտ արձագանքել է Երևանում «Յաշիկի» վարորդի քացիներով ծեծում է տարեց տաքսիստին դեպքին

«Միիթե դո՞ւ հայր չունես, հորդ էդպե՞ս կծեծես... ա՜յ ստահակ լակոտ հղպացած», մի պահ մտածիր տաքսու վարորդը քո հայրն է, «դու հո թուրք չես...»:

«Ի՞նչ է շնչում, կամ սրա պես տականքը ի՞նչ է խմել ...»: Բացահայտ ասում եմ սրանց նման ստահակները ու հարգալից վերաբերմունք չունեցողները Նոր Հայաստանում տեղ չունեն մեր կողքին, նախ խնդրում և պահանջում եմ ՀՀ Ոստիկանությանը սրանց նմաններին պատժել օրենքի ողջ խստությամբ, ում բարեկամը, ում սանիկը ուզում է լինի, դատապվելու եք... կոտրեք և ջարդեք ձեր մեջ եղած չարությունը և Նոր Հայաստանում հարգանքը և սերը պետք է իշխի չեմ հանդուրժի նման վերաբերմունք ոչ մեկի հանդեպ, լինի տարեց թե փոքր, «հաբռգածները փոխով հղպացածների մեջից ջարդելու եմ» թշնամությունը իրար հանդեպ:

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու տարեց վարորդին։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «յաշիկի» համարանիշներն են՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ «յաշիկի» հաստագլուխ վարորդին ոստիկանները կարճ ժամանակում կհայտնաբերեն ու նա իր կատարած՝ տղամարդուն ոչ վայել, անմարդկային քայլի համար պատասխանատվության կենթարկվի, ինչը դաս կլինի դրա նման «մարդուկներին»:

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.