ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այս պահին ընթանում է հանդիպում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների եւ նրանց պաշտպանի հետ:
Հիշեցնենք, որ զինծառայողի հարազատները արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց եւ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արթուր Աջամյանի հարազատները փակել էին Տիգրան Մեծի պողոտան: Իրավիճակը շարունակվում էր լարված մնալ: Նրանք նշում էին, որ ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհանդիպի իրենց հետ:
Մանրամասները Տեսանյութում