Այսօր կառավարության դիմաց են հավաքվել եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները, ում գտել էին մահացած դեկտեմբերի 2-ին դիրքերում։ Նրա հետ մեկ զինծառայող էլ վիրավոր է եղել։
Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները այս պահին գտնվում են կառավարության շենքի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ դեպքից արդեն 24 օր է անցել, սակայն իրենք որևէ տեղեկություն չունեն։
Աջամյանի հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանին և նշում, որ չեն գնալու՝ մինչև վարչապետը չիջնի ներքև։
Մանրամասները՝ տեսանյութում