«Հայելի» մամուլի ակումբի տնօրեն, հաղորդավարուհի Անժելա Թովմասյանը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ նպաստում է մեր երկրում խուլիգանախմբերի աճին ու անպատժելիության մթնոլորտ է ստեղծում վերջիններիս համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ ակցիա էին իրականացնում խմբագրության տարածքում՝ մուտքին նետելով ձվեր: Սրա արդյունքում, ինչպես հայտնել ենք, քրգործ է հարուցված:
Անժելա Թովմասյանը եթերի ընթացքում նշել է, որ իր համար զարմանալի չէր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել այդ դեպքին՝ չնայած այն փաստին, որ երկար տարիներ լրագրողական համայնքի մաս է կազմել:
«Բոլորս գիտենք՝ Նիկոլը մինչև իշխանության գալը ուրիշ մարդ էր, հիմա՝ ուրիշ: Հիմա ի՞նչ, հրապարակե՞նք՝ ինքը ինչ է խոսել իր կյանքով մեկ, այսպես ասած. ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանն էն ժամանակ, ինչ է խոսում, ինչպիսի դատողություններ է անում հիմա. բոլորովին ուրիշ անձի հետ գործ ունենք: Այնպես որ, ինձ համար բոլորովին զարմանալի չէր դա»,- ընդգծել է նա:
Մանրամասները Live News- ի տեսանյութում