Հիշեցնենք, որ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ և ցանկություն էլ չունի:
Նա նշել է, որ ՀՀ երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կարևորը եղել է խաղաղությունը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում
«Ես հեռու եմ քաղաքականությունից, չեմ հասկանում դա, չեմ էլ ուզում հասկանալ, որովհետև էնքան կեղտոտ դաշտ ա դա: Երկու նախագահներ որոշում են էս սահմանն իմն ա, չէ, իմն ա, մարդկանց տանում են, զոհվում են, իմ երեխան գնում, զոհվում է, ինչի՞ համար, հայրենիքի համար, ի՞նչ հայրենիք: Հայրենիքի գաղափարն ուրիշ ա»,- ասել է նա:
Խոսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ Նունե Եսայանը նշեց, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն.
«Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»:
Մանրամասները ArmNews TV-ի Տեսանյութում