Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է։
Մեկ հոգի տղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Պատահարի հետևանքով փլուզվել է «Ստարտ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի գազալցակայանի պարիսպը (մոտ 15 քմ), իսկ բարձված գլանակները դուրս են թափվել բեռնատարի թափքից և գլորվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վրա, ով տեղում մահացել է:
Մանրամասները Shamshyan.com-ի Տեսանյութում