Համացանցում է հայտնվել հեռախոսազրույց, քաղաքացիներից մեկը զանգահարել է ամենապահանջված արտիստներին` պարզելու, թե հայ արտիստներն ինչքանով են երգում հարսանիքներին:
Հայկական շոու-բիզնեսի ամենաթոփային դեմքերը, ում կարելի է տեսնել թե՛ Հայաստանում և թե՛ դրսում անցկացվող հարսանիքներին, Սարոն, Մարտին Մկրտչյանը և Ռազմիկ Ամյանն են:
Մարտին Մկրտչյանը 5 երգը կատարում է 6000 դոլարով, բայց բախտներդ չի բերի, եթե նա Հայաստանում չէ, և դուք շատ եք ցանկանում, որ նա ներկա լինի Ձեր հարսանիքին․ այդ դեպքում դուք կես ժամ նրա երգերը վայելելու համար ստիպված պետք է վճարեք 10.000 դոլար:
Ի դեպ, նույն պրոդյուսերական ընկերությունը աշխատում է Ռազմիկ Ամյանի և Սարոյի հետ: Ռազմիկ Ամյանը կես ժամ երգելու համար պահանջում է 10.000 դոլար, Սարոն երեք երգը կատարում է 5000 դոլարով, կես ժամվա համար պահանջում է 7000 դոլար, իսկ 40 րոպեի համար՝ 8000 դոլար:
Մանրամասները ստորև՝ Տեսանյութերում