Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանքը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նարեկ Սարգսյանը Չեխիայից Հայաստան էր տեղափոխվել դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը. նա պահվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն՝ հետախուզվող անձին հայտնաբերելուց հետո 72 ժամվա ընթացքում նախաքննական մարմինը՝ տվյալ դեպքում ԱԱԾ-ն, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան՝ կալանքը վերահաստատելու վերաբերյալ:

Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 26-ին որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ ապօրինի կերպով զենք, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն  իրացնելու հատկանիշներով: Այնուհետեւ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել եւ հետախուզում հայտարարել:

Ինչից հետո Սերժ Սարգսյանի եղբորորդին ուղիղ մեկ տարի առաջ հայտնաբերվել էր Պրահայում, ձերբակալվել, ապա էքստրադիցիոն կալանավորման ենթարկվել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.