1in.am-ը գրում է. Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս դեռ մեկ տարի առաջ։ Անցած տարի դեկտեմբերի 6-ին նա «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել է պաշտոնաթող նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։
Նարեկ Սարգսյանը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է մի քանի ծանր հանցագործությունների կատարման մեջ և դրանց հաստատվելու դեպքում նրան սպառնում է տևական ազատազրկում։
Քրեական քրոնիկոնի այս դրվագը թերևս չարժանանար մեր նման ուշադրությանը, եթե չլիներ կարևոր մի հանգամանք․ Նարեկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբորորդին է ու նրա գործը հին համակարգի սեգմնենտերն օգտագործում էին հակաքարոզչության նպատակով՝ ձգտելով հնարավորինս վարկաբեկել գործող իշխանությանը։
Այս իմաստով՝ Նարեկ Սարգսյանը սպանեց հորեղբոր՝ Սերժ Սարգսյանի միֆը։
Օրինակ՝ իշխանության հակառակորդները պնդում էին, թե իբրև հեղափոխության առաջնորդի ու Սերժ Սարգսյանի միջև գոյություն ունեն ստվերային պայմանավորվածություններ, ինչի հետևանքով երրորդ նախագահն ու նրա մերձավոր հարազատները չեն կալանավորվում։ Ինչպես տենում ենք՝ այս միֆը փուչիկի պես պայթում է։
Կամ ասվում էր՝ Սերժ Սարգսյանն այնքան կարևոր ու ազդեցիկ մարդ է, որ իշխանությունները չեն համարձակվում թիրախավորել նրան ու նրա շրջապատին։ Դարձյալ կեղծ միֆ է, որովհետև նույն Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց եվրոպական իբրև թե «ազդեցիկ» այցից հետո, իսկ Նարեկ Սարգսյանի արտահանձնումն ու կալանքը վերացնում են բոլոր պատրանքները Սարգսյանի ազդեցիկության կամ նրա բացառիկ կարգավիճակի մասին։
Հիշում եմ նաև հյուսվող լեգենդները, թե իբրև Արևմուտքը, մասնավորապես՝ Չեխիան, չեն վստահում Հայաստանի նոր իշխանություններին, ու Նարեկ Սարգսյանը չի արտահանձնվելու։ Փաստորեն Եվրոպան չհավատաց հին համակարգի «կոկորդիլոսի արցունքներին», ու Նարեկ Սարգսյանը հիմա ոչ թե բուրժուական խրախճանքների մեջ է, այլ՝ ԿԳԲ-ի «պադվալում»։
Հին համակարգի ու նրա հանցագործ ներկայացուցիչների միակ թաքստոցը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Սակայն նախկիններին խորհուրդ կտամ՝ շատ չոգևորվել, որովհետև մի շարք հանգամանքներ հուշում են, որ Մոսկվայի մոտեցումները փոխվում են ու ենթադրվում է, որ Պուտինը շուտով հանձնելու է հին համակարգի ներկայացուցիչներին՝ փաթեթով։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում