Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռազմիկ Աբրահամյանի գործով վճիռը կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը:
Նա այն դատավորն է, ով ժողովրդի կողմից դատարանների շրջափակման օրը փորձում էր դատարան մտնել պատուհանով, սակայն ակցիայի մասնակիցները խոչընդոտեցին և նա վայր է ընկավ։
Նրա հայրը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է:
Հիշեցնենք , որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ակցիայի մասնակիցները թույլ չէին տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր:
Ցուցարարները խոչընդոտել են նրա մուտքը և նա վայր է ընկել։