Կարաս ազգային սննդի ցանցն այս Ամանորին կրկին որոշել է հրաժարվել տոնական բոլոր ձևավորումներից ու միջոցառումներից և միջոցներն ուղղել «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի իրականացմանը:
Մարաթոնին այս տարի միացել են նաև «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը, «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանը, «Կոկա Կոլա» ընկերությունը և «Օջախ» ռեստորանային համալիրը։
Հավաքված միջոցներով սահմանապահ դիրքեր կառաքվեն տոնական խոզի բուդ, ըմպելիքներ, քաղցրավենիք և այլ համեղ անակնկալներ, իսկ ավելի քան 10․000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված:
Մանրամասները Տեսանյութում