Երևանի Հանրապետության հրապարակում քիչ անց վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:
Արարողությանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ներկա ենք Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։
Նախատեսված է նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացման արարողություն, որն այս տարի կգործի Երևանի 2750-ամյակի պուրակում:
Մանրամասները Տեսանյութում