Քոչարյանի պաշտպանությանը միացել են ևս 7 հոգի

Ի պաշտպանություն ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ.

  • Շուշան Պետրոսյան (երգչուհի)
  • Լուսինե Պողոսյան (երգչուհի)
  • Անահիտ Մութաֆյան (դերասանուհի)
  • Քնարիկ Շուշանյան (մնջախաղի դերասանուհի)
  • Մերի Հակոբյան (դերասանուհի)
  • Վալերի Սահարյան (պրոդյուսեր)
  • Վարդուհի Դավթյան (երգչուհի)

Հիշեցնենք, որ երեկՀայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների հայտարարության տեքստը հրապարակվել Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site