Դատարանը հրապարակեց որոշումը. Քոչարյանը կմնա կալանքի տակ

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների ավելի վաղ ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Ներկայացնելով իր բողոքը՝ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ վիճարկվող դատական ակտը կամայական է եւ խախտում է անձի՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

 

Մեղադրող կողմը, սակայն, առարկել էր՝ պնդելով, որ վիճարկվող դատական ակտը բավարար չափով պատճառաբանված էր, եւ խնդրել էր մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.