Նոր Մանրամասներ Հրազդանի 51-ամյա բնակչին դաժանաբար սպանածն ազգությամբ թուրք է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Հրազդան քաղաքում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել են մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն ազգությամբ թուրք է, նա ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ  է ստացվել այն մասին, որ  Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։

Դեպքից կարճ ժամանակ անց Հրազդանի ոստիկանները փաստական տվյալներ  են ձեռք բերել, որ տղամարդուն ծեծելով սպանել է նրա 40-ամյա ծանոթներից մեկը, որը Հրազդանի բնակիչ է։

Ըստ աղբյուրի՝ հացկերույթի ընթացքում նրանց միջև անհիմն վեճ է սկսվել։ Փոխադարձ հայհոյանքներով ուղեկցված միջադեպը հանգուցալուծվել է սպանությամբ։ Հրազդանի ոստիկանները կասկածվողին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նա ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի և մարմնի տարբեր մասերում կային հարվածի հետքեր: Փաստի առթիվ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.