ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է դստեր՝ Շուշանի տեսանյութով և կից գրել.
«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)
Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:
Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:
Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը:
Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով:)»:
Մանրամասները Տեսանյութում