«Կեղծ ես ,կեղծ...» ․բաց նամակ Ալլա Լևոնյանին

Արամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում  բաց նամակ է ուղղել Ալլա Լևոնյանին․

Բաց նամակ Ալլա Լևոնյանին :

Սպարապետ էիր երգում ,բայց Քոչարյանի համար ստորագրում ես :Կեղծ ես ,կեղծ :

Հիշեցնենք, որ մշակույթի շուրջ 60 գործիչներ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությամբ:

«Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:

Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:

Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։

Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակն անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.