«Դուք երգում էիք, երբ մեզ հետապնդում էին, երբ մեզ ծեծում էին…». Արման Բաբաջանյան

Ազգայն Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆյսբուքյան էջում գրում է․

 

Դուք երգում էիք, երբ մեզ հետապնդում էին, դուք երգում էիք, երբ մեզ ծեծում էին, դուք երգում էիք, երբ մեզ բանտարկում էին, դուք չէիք դադարում երգել, երբ մեզ նույնիսկ սպանում էին․․․

հեղափոխությունից ի վեր վերջապես դուք լուռ եք․․․

բայց դուք ուզում եք կրկին երգել, երբ մեզ կհետապնդեն, կծեծեն, կբանտարկեն ու վերջապես․․․ կսպանեն։

Հիշեցնենք, որ հայ հայտնիներից  ստորագրել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։

Արդեն տեղեկացրել ենք, որ ինչպես Ռուսաստանի, այնպես և Հայաստանի մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ,  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.