Վարչապետ Փաշինյանը՝ «դստեր մեքենայի» մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է իր դստեր՝ Մարիամ Փաշինյնանի մեքենայի շուրջ ծավալվող քննարկումներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. Հ.Գ. Ասեմ, որ այսօրինակ քննարկումների համար չափազանց ուրախ եմ, որովհետեւ այսպիսի քննարկումներով հանրության առաջ դառնում ենք 100 տոկոսով թափանցիկ: Այս քննարկումները շարունակվելու են, քննարկումների արդյունքում առաջացած հարցադրումներին հարմար առիթով անպայման կանդրադառնամ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Փաշնյանն իր ֆեյսբուքյան էում գրել էր.

«Մեքենան, որի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018թ.-ից (չի կարող լինել 2019թ.-ի արտադրության) չգիտեմմ թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքվել նո՞ր է, թե՞ հին (մինչև հիմա էլ չգիտեմ), մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը, ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելին՝ այս փոփոխություններն ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, և ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը:

Որոշ մարդկանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի: Սոցիալական ցանցերում կոնկրետ արշավներ են անցկացվում այդ երազանքն իրականացնելու համար, աշխատում են գրաֆիկ դիզայներների, SMM-ի և ֆոտոշոփի մասնագետների մեծ խմբեր, օգտագրոծվում են սոցիալական ցանցերի տարբեր գործիքներ (sponsored, ad և այլն) և, իհարկե, ծախսվում են հազարավոր դոլլարներ տարբեր լրատվական կայքերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար…»: 

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.